00:00:00

Հունաստանի ԱԳՆ. Թուրքիայի հայտարարությունները հարցեր են առաջացնում ՆԱՏՕ-ին նրա հավատարմության վերաբերյալ

15:39, 17 փետրվար 2022 Աշխարհ

Թուրքիայի հայտարարությունները հարցեր են առաջացնում ՆԱՏՕ-ին նրա հավատարմության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` մեկնաբանելով թուրք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները հունական կղզիների կարգավիճակի վերաբերյալ, որոնք Էգեյան ծովում լարվածության սրման են հանգեցրել, փոխանցում է Kathimerini-ն։

«Ես վշտացած եմ, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր դիրքորոշումը։ Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն պետք է ցույց տա իր միասնությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, Թուրքիան որոշեց սպառնալ Հունաստանին եւ կասկածի տակ դնել Անկարայի ներկայությունն ու հավատարմությունը ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին»,- ասել է Դենդիասը:

Չորեքշաբթի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «բարձր մակարդակի նախազգուշացում» անել, եթե Հունաստանը չփոխի իր դիրքորոշումն Էգեյան ծովի ապառազմականացման հարցում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր