00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը.Եվրախորհրդարան

19:00, 17 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։

Զեկույցում ընդգծվում է Հարավային Կովկասում ԵՄ-ի և անդամ երկրների ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունություն ու բարգավաճում ապահովելու նպատակով, ինչպես նաև հակազդելու տարածաշրջանային գերտերությունների ազդեցությանն ու միջամտությանը: Եվրախորհրդարանն իր զեկույցում կոչ է արել ԵՄ-ին և նրա անդամ պետություններին ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորում գտնելու հարցում և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիան, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հետպատերազմյան խնդիրների լուծման, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ճանապարհով:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը այս հակամարտությունը լուծելու համար՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա», - ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհրդարանը Մինսկի խմբին կոչ է անում շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր