Մոսկվան չի պլանավորում արեւմտյան ԶԼՄ-ներից հրապարակային ներողություն պահանջել իբր Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժելու մասին ֆեյքերի համար, բայց հույս ունի, որ այսուհետ սանձազերծ հայտարարությունների հեղինակները ավելի լուրջ եւ պատասխանատու մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ոչ, մտադիր չէ։ Այստեղ ներողություն խնդրելու բան չկա։ Ռուսաստանը, հավանաբար, մտադիր է, այնուամենայնիվ, ավելի լուրջ, ավելի պատասխանատու եւ ճշմարիտ մոտեցում սպասել այն ներկայացուցիչներից, ովքեր նման շռայլ սանձազերծ հայտարարություններ են անում, եւ այն լրատվամիջոցներից, որոնք բացարձակապես այդ հայտարարությունները չարաշահում են, որոնք ուշադրություն չեն դարձնում իրենց հեղինակության վրա, որոնք պատրաստ են այն պարզապես ցեխի մեջ գցել ու կոխկրտել», - պատասխանել Է համապատասխան հարցին Կրեմլի ներկայացուցիչը։
«Եվ, անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչպես է իրենց լսարանը, բայց գոնե մեր լսարանը պարզապես ծիծաղում է դրա վրա», - հավելել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ նման հրապարակումների համար դատական հայցեր չեն նախատեսվում։
«Այստեղ, հավանաբար, թող նրանց ընթերցողները վերջապես հասկանան, թե ինչ արժե նրանց զանգվածային լրատվամիջոցների հեղինակությունը», - նկատել է Կրեմլի ներկայացուցիչը։