00:00:00

Սինանյանը Գրենոբլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հայապահպանությանը վերաբերող հարցեր

15:12, 17 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Գրենոբլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել համայնքի կառույցների և կազմակերպությունների նախագահները։ Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը նշել է, որ իրենց համար կարևորն ազգային շահն է՝ առանց քաղաքական որևէ երանգավորման։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Գրենոբլի հայ համայնքին պատերազմի ընթացքում և դրանից հետո տարվող աշխատանքի համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեությունը։

Հանձնակատարին ներկայացվել է համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ ստեղծված «Արև» ծրագիրը, որը նպատակ ունի վերապատրաստել Հայաստանի ուսումնարանների աշակերտներին և ապագա դասընթացավարներին, նոր տեխնոլոգիաներ բերել հայրենիք, հատկապես էլեկտրական անվտանգության, արևային էներգիայի, ռոբոտաշինության և հիդրոէլեկտրականության ոլորտներում։ Արդյունքում՝ Հայաստանն ունենալու է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող տեխնիկա։ Ծրագիրը մեկնարկելու է Սևանի ուսումնարանից, որի հետ Գրենոբլը քույր քաղաք է։

Այնուհետ դասընթացներ կանցկացվեն նաև Գյումրիում և Իջևանում։ Փետրվարի վերջից արդեն հինգշաբաթյա վերապատրաստումներ կանցնի մեծահասակների խումբը, և զուգահեռ ուսուցման սկզբունքով՝ նրանք նաև հնարավորություն կունենան աշխատելու տարբեր ընկերություններում։ Վերապատրաստման հաջորդ շրջանը կլինի նոյեմբերին։

«2027 թվականին արդեն մենք կունենանք 400 բարձրակարգ տեխնիկներ։ Նպատակ ունենք ծրագիրը դարձնել ինքնուրույն և ինքնաբավ գործող»,- նշել է ծրագրի ղեկավարը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի անվտանգային հարցերին, հայապահպանությանը, սփյուռքում հայոց լեզվի դասավանդման դժվարություններին, դասագրքերի սակավությանը և այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր