Առանց փողոցի այս իշխանությունը չի հեռանա։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Այդ վիճակը մենք պետք է հասունացնենք։ Ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը կրկնակի աճել է և շեշտակի գերազանցում է այս իշխանություններին ակտիվ աջակցողներին։
Ասում են ընդդիմության վարկանիշն ընկնում է, այո՝ ընկնում է , բայց մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնալու, մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ռադիկալ քայլեր։
Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է»,-ասաց նա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դեռ չի հասունացել այն իրավիճակը, երբ հնարավոր կլինի մարդկանց մեծ զանգված փողոց հանել․
«Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, հետո մեզ մեղադրելու են, որ սխալ հաշվարկ ենք արել»,-ասաց նա։