00:00:00

Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ․Ռոբերտ Քոչարյան

12:23, 17 փետրվար 2022 Քաղաքականություն

Մեր բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի սահմանները և անվտանգությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի արձանագրմամբ՝ պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի սպառազինությունը վերականգնելու համար․

«Սրա վառ ապացույցն է անցած տարվա նոյեմբերին Սիսիանում տեղի ուենցած դեպքերը, իսկ վերջերս ԱԱԾ-ի կողմից լրտեսների բացահայտումն արդեն խոսում է մեր զինված ուժերում տիրող հոգեբանական վիճակի մասին»,-ասաց Ռ․Քոչարյանը և հավելեց, որ բանակի համար հատկացված բյուջեն հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում լուրջ փոփոխություններ կլինեն բանակում․

«Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորություն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ։Երբ դատախազների թոշակներն են բարձրացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելն այսօր շատ ավելի կարևոր է»,-ասաց երկրորդ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր