Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթյանը և Գեղամ Ստեփանյանը փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել Արման Թաթոյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: Խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ: