00:00:00

«Դեռ վաղ է ուրախանալ». Զելենսկին՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

19:49, 16 փետրվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմը ռոտացիաներ է անցկացնում սահմանին, ուկրաինական հետախուզությունը չի արձանագրում ռուսական զորքերի դուրսբերում։ Այս մասին նախագահն ասել է Միասնության օրվան նվիրված հատուկ մարաթոնում, հաղորդում է Korrespondent-ը։

«Իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի հետ սահմաններին և շփման գծում: Իրավիճակը վերահսկելի է, մենք փոփոխություններ չենք տեսնում... Մենք տեսնում ենք փոքր ռոտացիաներ, բայց ես դա չէի անվանի դուրսբերում: Մենք դա չենք կարող հաստատել», - ասել է Զելենսկին։
 
Նա նշել է, որ ուկրաինական կողմը նման ռոտացիաներ է տեսել 2021 թվականին ռուսական զորավարժությունների գագաթնակետին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր