00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք. Մահացել է 34 քաղաքացի

11:26, 16 փետրվար 2022 Առողջություն

Հայաստանում փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 410155 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2840443 վերջին մեկ օրում` 6630 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18645 պացիենտ: Մեկ օրում նվազել է 834-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 381700 անձ` վերջին մեկ օրում 2574 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 8229 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1581 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր