00:00:00

Բայդենը հանդես կգա Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ

19:49, 15 փետրվար 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, նոր հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների շարունակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։

«Նախագահը հանդես կգա հակիրճ հայտարարություններով՝ ներկայացնելով Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ թարմացումները։ Նա կրկին կհաստատի, որ  ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին բաց է մնում բարձր մակարդակի դիվանագիտական շփումները շարունակելու համար՝ հենվելով բազմաթիվ դիվանագիտական հնարավորությունների վրա, որոնք մենք, ինչպես նաև մեր դաշնակիցներն ու գործընկերները վերջին ամիսների ընթացքում առաջարկել են Ռուսաստանին»,- հայտնել են Սպիտակ տանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր