Դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մեդիայի և տեղեկատվության ազատությունը, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Նա ընդգծեց ԵՄ-ի հանձնառությունը՝ ամրապնդելու խոսքի ազատության իրավունքը և անկախ լրագրությունը:
Դեսպան Վիկտորինը նաև նշել է ատելության խոսքի և ապատեղեկատվության համատեքստում պատասխանատու տեղեկատվական տարածքի կարևորությունը: