00:00:00

Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիևի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի․ Աշոտյան

20:56, 15 փետրվար 2022 Բլոգ

Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիեւի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին արտաքին աշխարհում եւ Արցախյան բանակցություններում։


Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր եւ դեռ չգիտեր, որ այդ թերուս դուրսպրծուկի պատճառով ընդամենը 9 ամսից զոհաբերելու է 5 000 զավակ եւ Արցախի 75%-ը։


Այդ խայտառակ բանավեճը հերիք չէր եւ նա մյունխենյան գարեջրի ազդեցության տակ ծնեց եւ հրապարակեց մեկ այլ տխմարություն՝ Արցախի հարցի կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ», որոնք հռչահվեցին բանակցային նոր բովանդակություն եւ ապտակ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար եւ էլ ավելի մոտեցրեցին պատերազմը։


Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների եւ փրկել Արցախն ու տղերքին…
Ավաղ…
 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր