Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
«Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։