«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները:
Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, ովքեր մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Համայնքային փուլի մրցումներին 117 մարդ է մասնակցել:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ.
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը