00:00:00

0 ելույթ, 0 հարց, մի քանի ներողություն․ Հակոբյանը չի լսե՞լ թիմակցի հարցազրույցները

20:44, 14 փետրվար 2022 Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի թիմակից, համատեղության կարգող կուսակցության նախագահ ու պատգամավոր Վահե Հակոբյանն ամենայն հավանականությամբ չի լսել սեփական թիմակցի՝ իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցը։ Հակառակ պարագայում Հակոբյանը նման բովանդակությամբ հաղորդագրություն դժվար թե տարածեր։

Ի՞նչ  է եղել, և ի՞նչի մասին է խոսքը։

«Սյունյաց ողջյուններից» հետո կալանավորվեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտը կատարվածը արդարացիորեն դատապարտեց։ Մխիթար Զաքարյանին կալանավորելու իշխանական որոշումն անօրինական համարեցին նաև նույն այն մարդիկ, ովքեր այսօր արդեն արդարացիորեն զարմանք են ապրել, ինչու՞ է պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր»-ին պատկանող լրատվամիջոցը տեսնելուն պես ցանկություն հայտնում «օգտվել առիթից» և ներողություն խնդրել նախ՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի, հետո արդեն՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից։ Ո՞րն է գլխավոր պատճառը։ Վարկածներն իհարկե տարբեր են, ազատության գին, սխալների ուղղում, թե՞․․․ Թերեւս այն կթողնենք ներողություն խնդրողի հայեցողությանը։

Ինչու՞ ընդդիմությունը քննադատեց ընդդիմադիր Զաքարյանին։

Մի քանի օր է ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց ֆեյսբուքյան էջերում, մամուլի ասուլիսների ու «լայվերի» ժամանակ անդրադառնում են Մխիթար Զաքարյանի ներողություններին։ Իսկ որ դրանք արդեն կրում են գրեթե ամենօրյա բնույթ առաջացնում է զարմանք։ Այս առնչությամբ հնարավոր վարկածներ ևս կան։ Օրինակ գուցե Զաքարյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ում մոտ նախ հայտնել է իր անկեղծ ներողամտությունը, որից իշխանությունը չի բավարարվել և առաջարկել է նույնն անել արդեն տեսախցիկների առաջ։ Հատուկ ընտրվել է ՔՊ-ին պատկանող civic.am կայքը։ Մի անգամ ոտի վրա, հետո արդեն՝ աշխատասենյակում է Զաքարյանը օգտվելով առիթից ներողություն խնդրել, ափսոսանք հայտնել։ Բայց իշխանությանն սա ևս չի բավարարել և հաջորդիվ արդեն ոչ իշխանական դաշտում հանդես եկող ԶԼՄ-ների հետ զրույցում է նույնը վերահաստատվել։ Հետևաբար առնվազն տարակուսելի է Վահե Հակոբյանի տարակուսանքն ու հայտարարության շեշտադրումները։

Ի՞նչ է ասում Վահե Հակոբյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը նեղվել է, որ ընդդիմադիրները հիշել  են Մխիթար Զաքարյանի մասին, հարցադրումներ արել։ Հակոբյանն այն համարել է արշավ, հիշել անգամ այն հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը պատերազմ  է անցել, մասնակցել ռազմական գործողությունների, կյանքը վտանգել և քաղաքական հալածանքի ենթարկել։ Բայց որեւէ մեկը այս հանգամանքները կասկածի տակ չի դնում, որեւէ կերպ չի հիշատակել դրանց չլինելու հանգամանքը։ Ընդդիմադիրների հարցադրումները շատ պարզ են, և հիմնված են բացառապես Զաքարյանի՝ հարցազրույցների հետ։ Հետևաբար Վահե Հակոբյանը ճիշտ կանի մեկ անգամ ևս լսի երկու հարցազրույցն էլ։

Մխիթար Զաքարյան օրենսդիրը։

Ինչպես արդեն նշեցինք Մխիթար Զաքարյանը կալանավորված է եղել և ազատ արձակվեց միայն ՍԴ որոշումից հետո։ Այս հանգամանքը սակայն հաշվի չի առնվել և նա ըստ parliamentmonitoring կայքի համարվում է ամենաշատ բացայակող պատգամավորներից մեկը։ Մեղրիի նախկին քաղաքապետը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ազատ արձակվեց։ Տարեվերջին ու արդեն 2022 թվականին ԱԺ-ը մի քանի նիստ է արել, որի ընթացքում  Զաքարյանը որեւէ ակտիվություն չի ցուցաբերել։ Նա ոչ մի ելույթ չի ունեցել, կառավարության որեւէ անդամի հարց չի ուղել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր