00:00:00

Որքա՞ն արժե Էջմիածնի համայնքապետի վերարկուն, որը կրել է Տեառնընդառաջին

16:16, 14 փետրվար 2022

Հունվարի 13-ին Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակատարություն:

Միջոցառմանը իր տեսքով աչքի է ընկել Էջմիածնի համայնքապետ Դիանա Գրիգորյանը, նա ներկա է գտնվել Գուչչի 2083 եվրո արժողության վերարկուով, որը այժմ զեղչով արժե 1408 եվրո։

Դիանա Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրույցում հերքել է նշելով, որ գուցե գունային առումով նման են․ «Եթե ուշադիր նայեք իրականում տարբերություններ շատ կա ֆիրմայինի հետ, անկեղծ ասած՝ չեմ էլ փորձել ներկայացնել որպես Գուչչի»։

Դիանա Գասպարյանը նաև բացառեց, որ վերարկուն կեղծ տարբերակն է։

Hraparak.am-ից հետաքրքրվել են՝ եթե Գուչչիից չէ հագուստը, ապա որտեղից է գնել հագսուստը, սակայն համայնքապետը չի ցանկացել հանրայնացնել։

undefined

Աղբյուր՝ Hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր