00:00:00

ԱԻՆ-ը նոր հայտարարություն է տարածել երեկվա ուժեղ երկրաշարժի վերաբերյալ

04:55, 14 փետրվար 2022

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

 

Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր