00:00:00

Վաղը եղանակը կցրտի 2-9 աստիճանով

17:55, 13 փետրվար 2022

Հայաստանի տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջական միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ արագությամբ: Փետրվարի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ: «Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր