ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի` «Մարտի1-ի» գործով արդարացվելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը խիստ համընկավ, և Քոչարյանն առաջին ասաց,որ պատրաստ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի առաջարկած խորհրդարանական ընտրություններին, իմանալով,որ այս փուլում Նիկոլ Փաշինյանին հաղթելն անհնար է։ Իհարկե Քոչարյանը թիմակիցներին վստահեցրել էր, որ պարտադիր «կռելու» են»։
Ինչևէ, մասնակցեց, լեգիտիմացրեց «կապիտուլյանտ» անվանող Նիկոլ Փաշինյանին ու չհրաժարվեց մանդատներից։ Քոչարյանը արտահերթ ընտրություններին մասնակցեց ՀՅԴ- ի հետ, որը 17 ուժերի թվում էր, որոնք դեկտեմբերին մերժում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Մանդատները ստանու ժամանակահատվածն էլ ինչպես հայտնի է համընկավ մեկ այլ իրադարձությամբ։ Նախորդ խորհրդարանը հասցրել էր ընդունել օրենքի նախագիծ, ըստ որի պատգամավորները բացի կլորիկ աշխատավարձից ձեռքի ծախսի փող են ստանալու։ Ու «Հայաստան» դաշինքն օգտվում է այդ լիազորությունից։
Դրանից հետո խորհրդարանում առանցքային ընտրություններ են տեղի ունեցել, օրինակ ԱԺ նախագահի ու փոխնախագահների, որին ընդդիմությունը սիրով մասնակցել է, ավելին 15+անգամ Պաշտպանության անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, համառ պայքարելով այդ տեղի համար, բայց ինչ է պարզվում, ընդդիմությունը դեմ է նախագահի թեկնածուին, որին առաջադրել է էլի ՔՊ-ն։ Պատճառաբանությունն էլ այն է,որ լեգիտիմ չէ։Այսինքն,Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելու համար խոհրդարանական ընտրություններին մասնակցում է, գրեթե անդեմ նախագահին չի ուզում լեգիտիմացնել։ Ինչու՞, որ միակ լեգիտիմը Նիկոլ Փաշինյանը լինի։
Ավելին, Քոչարյանի ղեկավարած դաշինքը հայտարարում է, թե հետամուտ են լինելու արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ՀՀ քաղաքացի լինել, չլինելու գործին։ Այսինքն, գնաց, սկսո՞ւմ են պայքարել, իսկ գործող վտանգավոր անձանց դաշինքը չի տեսնում։ Ավելին, վերջերս հրաժարվել են նաև իշխանության ստեղծած 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի մասնակցությունից։ Այսինքն, ընդդիմությունը չի աշխատում, հրաժարվելը ոչինչ չի փոխում իրենց ընտրած քաղաքացու կյանքում ու երկրի համար, բայց գումարից չի հրաժարվում ու միայն Նիկոլ Փաշինյանին ու կառավարության անդամներին հարցեր է տալիս։ Հարցեր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն էլ էին տալիս, երբեմն ավելի լավ։
Irakanum.am