00:00:00

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

17:06, 13 փետրվար 2022 Պատահարներ

 Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական  կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ վիրավորը հիվանդանոցում մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ  177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Այվազյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր