00:00:00

Երևանում կոտրել են արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին

03:17, 13 փետրվար 2022 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերյոժա Ղ.-ից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտա և Քրիստափոր փողոցի խաչմերուկի մոտ գտնվող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին կոտրել են և կան կասկածներ, որ փորձել են գողություն կատարել: Պարզվել է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոտրել է Տիգրան Մեծի 51 հասցեում գտնվող, Երևանի բնակիչ, Վիրաբ Հ.-ին պատկանող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:   Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզում են դեպքի հանգամանքները, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր