00:00:00

Կատարվել է զինծառայողների օրհնության կարգ

21:50, 12 փետրվար 2022

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ։ Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով: Կարդացեք նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում ամփոփվեց «Մեր մեծերի սերը» խորագրով խաղը Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգեւատրվեցին 20 ժամկետային զինծառայողներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Պարգևները հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա շնորհավորել է բոլորին և կոչ արել շարունակել նույն նվիրումով իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր