00:00:00

Ռոնալդուն կարող է հայտնվել բանտում

02:29, 15 մայիս 2018 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել բանտում և բաց թողնել աշխարհի առաջնությունը հարկերից խուսափելու պատճառով: Պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ բանակցությունների մեջ է Իսպանիայի հարկային ծառայության ինչպես նաև հարկային դատախազության հետ: Նշենք, որ Ռոնալդուն մեղադրվում է տարիներ շարունակ հարկային հանցագործություններ կատարելու մեջ: Նույն աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն ընդունել է հարկային հանցագործության վերաբերյալ առաջադրված մեղադրանքի 4 կետերը և պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո տուգանք բանտում չհայտնվելու համար: Ռոնալդուի փաստաբանները փորձում են խնդիրը կարգավորել մինչև այս տարվա հունիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր