00:00:00

Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Ագնեսա Խամոյան

12:20, 04 փետրվար 2022

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բոյկոտեն նախագահի քվեարկությունը, Խամոյանն արձագանքեց՝ամեն ինչ էլ հնարավոր է: Արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որն ավելի վաղ ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագահի իրենց թեկնածու Վահագն Խաչատուրյանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է լինել: Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, որն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, նա ապահովելու է իշխանական բուրգի ներդաշնակեցումը»,-ասաց Ագնեսա Խամոյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը գրել էր, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չի առաջադրի։ Իշխող ՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր