00:00:00

Նորակոչիկը զանգահարել է հարազատներին․ նոր մանրամասներ Կապանի զորամասում կատարված սկանդալային դեպքից

20:30, 03 փետրվար 2022

Երեկվանից զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ է հաստատել հարազատների հետ։ Այս մասին քիչ առաջ Irakanum.am-ին տեղեկացրեց զինծառայողի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։ «Կապանում էր, ուրիշի համարից էր զանգել ինձ, ասեց լավ է, բայց ոտքերին վնասվածքներ ունի։ Վաղը արդեն Երևանում կլինի»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Ֆերոյանը այլևս այդ զորամասում ծառայության չանցնի։ Հիշեցնենք, որ երեկ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ «Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև  իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։ Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- մեզ հայտնել էր  զինծառայողի հորեղբայրը։ Նշենք նաև, որ այս դեպքին անդրադարձ էր կատարել նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ զորամասն ինքնակամ լքած զինվորի դեպքի մասով սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու: «Հստակ տեղեկություն ունենք, որ կա զորամասը լքելու դեպք։ Էդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասը ինքնակամ թողնելուն։ Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետեւն խիստ պատիժներ»,- ասել էր ՊՆ փոխնախարարը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր