00:00:00

Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված երեխային որդեգրել են

21:35, 02 մարտ 2018 Հասարակություն

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, եւ նա արդեն նոր ընտանիքում է, գրում է armtimes.com-ը: Այս մասին տեղեկացանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանից: Նա նշեց, որ երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին: Ավելի վաղ անդրադարձել էինք, որ առկա է աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում, բայց մինչեւ այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում հնարավորություն է ունեցել դիմել եւ հետ վերցնել նրան: Ի դեպ, ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը եւ թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միեւնույն անձը լինել: Լենա Հայրապետյանը նկատեց, որ համընկնումները պատահական են: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30