00:00:00

Մխիթարյանը կհեռանա Ռոմայից․ Աղբյուր

17:05, 26 հունվար 2022 Սպորտ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է Roma Press-ը՝ La Repubblica-ին հղումով անելով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է․ փոխանցում է Armsport.am-ը։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր