00:00:00

Արագածոտնում Toyota-ն, ապառաժե քարերին բախվելով, հայտնվել է ձորում. դին գտել են ավտոմեքենայից դուրս

13:31, 24 հունվար 2022 Պատահարներ

Հունվարի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 38-ամյա Հարություն Մանադարյանը, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, մոտ 120 մետր բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Հ. Մանադարյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա այն պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի փաստով Ն. Քասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղափոխվի ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր