00:00:00

ԱԺ-ն ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը

23:43, 23 հունվար 2022

Հայաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Այս մասին լրատվամիջոցներին ասել է խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Նախագահի հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Արմեն Սարգսյան»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր