00:00:00

Պայմանավորվածության խախտո՞ւմ․ ՔՊ-ն անակնկալի է եկել՝ Սարգսյանի հրաժարականին սպասում էին աշնանը

02:00, 24 հունվար 2022

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ հայտարարությունը անակընկալ է եղել իշխանության տարբեր ներկայացուցիչների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերը մամուլից են տեղեկացել հրաժարականի մասին։ Առայժմ որեւէ մեկնաբանություն չեն անում,գրառումներ ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նույնպես։  Այն, որ Արմեն Սարգսյանը վաղաժամ էր ավարտելու իր պաշտոնավարումը թերևս հայտնի էր։ Մամուլում էլ օրեր առաջ եղավ հրապարակում այն մասին, որ Սարգսյանը աշնանը կլքի պաշտոնը, երբ երկրում տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ ու նորից անցում կատարվի կիսանախագահական համակարգի, բայց իրադարձությունների այսչափ արագ զարգացումն առաջացրել է իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների զարմանքը։ Կան որոշ վարկածներ, որ եղել է Նիկոլ Փաշինյան- Արմեն Սարգսյան պայմանավորվածության խախտում, ինչն էլ արագացրել է Սարգսյանի հրաժարականը։ Արմեն Սարգսյանն ի դեպ ըստ նախագահականի տարածած հաղորդագրության մեկնել էր կարճատև արձակուրդ և ըստ շրջանառվող տեղեկությունների որոշումը կայացրել է արձակուրդում գտնվելու ժամանակ։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ որոշակի հստակություն կմտնի վաղը՝ Նիկոլ Փաշինյանի օլնայն ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը չի շտապելու հանրությանը ներկայացնելու նախագահի իրենց թեկնածուին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր