00:00:00

Ֆեյսբուքում «հայրենասեր» կդառնան,համերգին էլ «կտժժան». կարևորը անկարևորից չտարբերողները

22:34, 23 հունվար 2022

Ալիևին «կիրթ» ու «կառուցողական» համարող, պատերազմից հետո թշնամու հետ «խաղաղության դարաշրջան», Երևան- Ստամբուլ թռիչքներ բացող, Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումն ու նմանատիպ այլ հակահայ գործունեություն ծավալով իշխանությանը հանդուրժող հասարակությանը վրդովվեցրել է ինչ-որ անդեմի մասնակցությամբ համերգը Երևանում։ Վաղ առավոտից սոցիալական ցանցերը ողողված են գրառումներով, թե բա` պետք է անհապաղ չեղարկել ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևի, որը առավել հայտնի է Մորգենշտերն անունով, մարտ ամսին Մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգը։ Այս «հուժկու» արշավին միացել են անգամ եկեղեցու սսպասավորներ։ Ու որպես գլխավոր «արգումենտ» նշվում է այն հանգամանքը, որ հիշյալ անձը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրել եւ հայհոյել է։ Ինչ խոսք արդարցված պահանջ է, բայց կա գլխավոր բայցը։ Հանրությունն այդպես էլ չկարողացավ, կամ գուցե չի ցանկանում գլխավորը տարբերակել երկրորդականից։ Մորգենշտերի նմանների համերգներն ընդամենը ածանցյալներ են։ Ինչու՞ նույն մարդիկ նույն ջանասիրությամբ չեն պահանջում, որ չեղարկվեն օրինակ հայ- թուրքական «կառուցողական» մթնոլորտում անցկացվելիք հանդիպումները, ինչու՞ իր ընտրած իշխանությունից չի պահանջում առավել կտրուկ մոտեցումներ ցուցաբերել բանակացությունների ժամանակ։ Ինչուների շարքը բազմաթիվ է։ Բայց հանրության մեծ մասի խնդիրն այլ է։ Ֆեյսբուքում «հայրենասեր» լինելն առավել ընդունված է,իսկ այդ համերգ ասվածը կկայանա ու էլի մարդիկ մի լավ «կտժժան», որից հետո ֆեյսբուքում «խրոխտ» ստատուս կգրեն, թե բա` չե՞ք ամաչում։ Աղմուկը հետո կմարի, մինչև նոր մորգենշտերների հայտնվելը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր