00:00:00

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը. Փաստաբանի հայտարարությունը

13:03, 23 հունվար 2022

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։ Այս մասին ասվում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում: «Հունվարի 22֊ ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։ Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ  անօրինական գործառույթներից։ ՀՀ կառավարությունը, եթե գտնում է,  որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»,-ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր