00:00:00

Խոշոր հրդեհ Երևանում. բնակելի շենքի տանիքում առաջացած կրակը տեսանելի էր հեռվից, ժամանել են մեծ թվով հրշեջներ

03:49, 23 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի 1-ին նրբանցքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, ու Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի խումբը:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սթաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:     Նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Սլավա Մալխասյանը հրշեջների և մի քանի քաղաքացիների օգնությամբ շենքից տարհանեցին բնակիչներին, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի նախ կանխեն 5-րդ շենքի տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, ինչը նրանց հաջողվեց:     Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Եթե հրշեջները մի քիչ ուշանային, կրակը կտարածվեր և ամբողջ շենքի տանիքը կվերածվեր մոխրակույտի: Պարեկներին հալալ էր, հրշեջ-փրկարարների, թաղի մի քանի երիտասարդների հետ տարհանեցին բնակիչներին, և մեր տեղեկություններով էլ, տուժածներ չկան»:   Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:   Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:   Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել, նրանց կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ տանիքում կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու ուղղությամբ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր