00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել

01:12, 23 հունվար 2022 Պատահարներ

Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել: Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները: Մանրամասները՝ քիչ ուշ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր