00:00:00

Վարչապետը խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանիքին

20:13, 22 հունվար 2022

Այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը: Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալն ստացել են Աստծո օրհնությունը: Այս պահին արդեն «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է հարսանյաց խնջույքը: Այն վարում է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք: Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեր տեղություններով, նա դեռ չի ժամանել հանդիսության սրահ, քանի որ գործադիրի ղեկավարը Կառավարությունում այս պահին անցկացնում է խորհրդակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր