00:00:00

Խոշոր հրդեհ Բաքվում՝ ՌԴ դեսպանատան մոտ. Այրվել է նաև բնակելի շենք

20:58, 22 հունվար 2022 Տնտեսություն

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սպուտնիկ Ադրբեջանը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդել է, որ Բաքվում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում։ Ըստ տեղեկությունների՝ այրվել են էլեկտրալարերը։ Մեկ այլ՝ 1news.az ադրբեջանական լրատվամիջոց էլ հաղորդում է, որ րոպեներ առաջ հրդեհ է բռնկվել Բաքվի Մամեդկուլիզադե փողոցի բնակելի շենքերից մեկում։ Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային պահպանության ծառայության հրշեջ հաշվարկները: Միջադեպի մանրամասների մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում։ https://www.youtube.com/watch?v=ojdv-8YgGeM&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր