00:00:00

Արփի Դավոյանը օրենք է խախտում․ ՇՄ-ն պետք է պարզի, որտեղից նրան Կարմիր գրքում գրանցված ծաղիկը (լուսանկար)

18:36, 22 հունվար 2022

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել անձամբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։ Սակայն ուշագրավն այն է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը կամ չգիտի, կամ մեղմ ասած թքած ունի այն հանգամանքի վրա, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ «կրիտիկական» վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Այս մասին օրեր առաջ հայտարարություն տարածել էր նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։ Հույս ենք հայտնում, որ նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի և կպարզի, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է պատգամավորուհու սեղանին հայտնվել ծաղիկը և Արփի Դավոյանը օրենքով սահմանված կարգով կպատժվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր