00:00:00

Թալինը մնում է չնվաճված․«Հրապարակ»

13:42, 22 հունվար 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է. Դեկտեմբերի ընտրությունները Թալինում չլուծեցին իշխանության հարցը, համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանը դեռ չի ստանձնել լիազորությունները, չի երդվել, բյուջե, հաստիքներ չեն հաստատվել, եւ հույս էլ չկա, որ մոտ ապագայում կլինի։ Փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից կմեկնարկի ավագանու հերթական նստաշրջանը, մեծամասնություն կազմող ընդդիմադիր ուժերը հակված են բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի քվորում չապահովվի, եւ Սափեյանն ինքնակամ վայր դնի մանդատը։ Երեւանի ավագանու օրինակով, որը պնդում էր, թե մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է ընտրի համայնքապետ։ ՏԻՄ օրենքի համաձայն, 3 ամիս նիստեր չհրավիրելը նոր ընտրությունների հիմք է՝ հաշվարկն սկսվում է դեկտեմբերի 20-ից։ Այսինքն, մարտի 20-ից հետո կառավարությունը կարող է որոշում կայացնել։ Ի դեպ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին նշանակելով՝ Փաշինյանը խնդիր է դրել՝ լուծել Թալինում ստեղծված իրավիճակը, եթե չհաջողվի, գնալ նոր ընտրության եւ, ի վերջո, նվաճել Թալինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր