00:00:00

Դուք պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից. Ագնեսա Խամոյանը թարմացրեց ՔՊ-ականների հիշողությունը

19:36, 21 հունվար 2022

Այստեղից փորձեր արվեցին անբասիր կերպար ձևավորել նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Ամենատարբեր պատմությունները կան՝ և մեքենայի պայթեցման հետ կապված՝ ըստ օդում կախված լուրերի։ Գեղամ Նազարյանն այստեղ նստած է՝ մարդ, ով աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք գոնե մոտիկից ինֆորմացիայի տիրապետում ենք։ Ըստ օդում կախված լուրերի՝ և՛ պայթեցված մեքենայի մասով տարբեր տեսակետեր կան, որ ինքն է արել, և՛ այդ հայտնի ծեծի հետ կապված, հետո ինչպես ստացվեց, որ այդ մարդու հետ ինքը հարաբերությունները կարգավորեց, իսկ լրագրողներն այդպես կիսածեծված ու ձեռնունայն մնացին։ Մի մտեք այդ դաշտ, մի մտեք մատի ու մատանու արանքը։ Ես ակնկալում եմ, որ դուք ձեր հաջորդ ելույթում պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից, եթե իրոք անկեղծ եք ձեր հայտարարություններում»,-ասաց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր