00:00:00

Արարատ Միրզոյանի կադրը․ ի՞նչ կենսագրություն ունի իշխանության ՄԻՊ-ի թեկնածուն

19:47, 21 հունվար 2022

Իշխանության ՄԻՊ-ի թեկնածուն Արդարադատության նախարարի արդեն նախկին առաջին տեղակալ Քրիստինե Գրիոգորյանն է: Նա ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին Սևան քաղաքում: Գրիգորյանը Արարատ Միրզոյանի կադրերից է։ 2018թ-ին Միրզոյանի փոխվարչապետ նշանակվելուց հետո վերջինս նշանակվել է Միրզոյանի խորհրդական և այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019թ-ը, երբ Միրզոյանը ընտրվեց ԱԺ նախագահ։ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Միրզոյանը Քրիստինե Գրիգորյանին էլ նոր պաշտոնի նշանակեց։ Գրիգորյանը 6 ամիս զբաղեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը, որից հետո գործուղվեց Արդարադատության նախարարություն, որտեղ մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Մինչ իշխանափոխությունը Գրիգորյանը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները․ 2004- 2009թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015թթ․ – ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ) 2015-2018թթ․ – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ: Կրթություն՝ Գրիգորյանը 1998-2002 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, ստանալով բակալավրի աստիճան։ 2002-2004թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, ստանալով մագիստրոսի աստիճան։ Իսկ 2006-2008թթ․ սովորել է Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, ստանալով բակալավրի աստիճան: Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած չէ: Արմինե Նավոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր