00:00:00

Դժվարանցանելի են Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

14:32, 21 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր