00:00:00

Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»

20:23, 20 հունվար 2022

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու  պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ «Ապրելու երկիր» խմբակցությունը, հիմք ընդունելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի պահանջները, դիմել է վարչական դատարան՝պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։ Հատկանշական է, որ կառավարությունը նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փաստորեն կառավարությունը օրենքը կիրառում և իր պարտականությունները կատարում է ընտրողաբար՝ ելնելով իշխող կուսակցության քաղաքական շահերից։ Ակնհայտ է, որ համայնքում «մեծամասնություն» ունեցող իշխանությունը գիտակցում է արտահերթ ընտրություններում իր ակնհայտ պարտությունը և իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքար համայնքում՝ վնասելով համայնքի շահերը։ Մենք հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր