2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 140 ՀՀ դրամ:
Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի և գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ:
|
Պաշտոն |
Գործակից |
||||
|
2022 թ. |
2023 թ. |
2024 թ. |
2025 թ. |
||
|
Գիտական պաշտոններ |
|||||
|
Կրտսեր գիտական աշխատող |
1.81 |
2.27 |
2.72 |
3.18 |
|
|
Գիտական աշխատող |
2.27 |
3.02 |
3.48 |
4.17 |
|
|
Ավագ գիտական աշխատող |
3.02 |
3.78 |
4.54 |
5.19 |
|
|
Առաջատար գիտական աշխատող |
3.78 |
5.29 |
6.35 |
6.71 |
|
|
Գլխավոր գիտական աշխատող |
5.55 |
6.80 |
7.56 |
8.36 |
|
|
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ |
|||||
|
Լաբորանտ կամ ճարտարագետ |
1.55 |
1.66 |
1.81 |
2.09 |
|
|
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ |
1.66 |
1.97 |
2.36 |
2.71 |
|
|
Գիտական ղեկավար պաշտոններ |
|||||
|
Գիտական խմբի ղեկավար |
3.48 |
4.23 |
5.29 |
6.20 |
|
|
Գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) |
5.29 |
6.05 |
6.80 |
7.21 |
|