00:00:00

Բոլոր ռեստորանները, խանութները կարող են ասենք մեկ ամսով փակվել․ Նիկոլ Փաշինյան

13:30, 20 հունվար 2022

Մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն սահմանափակումների կատարմանը, որոնք մտել են ուժի մեջ։ Կառավարության նիստում նման  հայտարարություն արեց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։ «Խոսքը հանրային սննդի վայրերում և այլ վայրերում միայն պատվաստված ու բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի մասին է։ Ընդ որում, պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե՝ քաղաքացին։ Ու սա բխում է հենց տնտեսվարողների շահերից։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք․․․ երբ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն, ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցուցաբերել, ստիպված կլինենք գնալ լոքդաունի։ Բոլոր ռեստորանները, խանութները կարող են ասենք մեկ ամսով փակվել»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանն աշխարհում առաջինն է եղել, որ հրաժարվել է լոքդաունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր