00:00:00

«Ձեզ էլ են տարե՞լ պլոշադկա, պարոն Դումանյան». զրույց գործադիրի նիստում

13:19, 20 հունվար 2022

«Իմ ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ծառայության հետ և արձանագրել են էական բարձր սպասարկման որակ»,- կառավարության նիստում Պարեկային ոստիկանության գործունեության հարցի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ձայն խնդրեց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը։ «Ձեզ էլ են տարե՞լ պլոշադկա, պարոն Դումանյան»,- հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փոխվել է մի շատ կարևոր բան, փոխվել է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Միգուցե դրա պատճառն այս ռեֆորմներ են, միգուցե այլ բան, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այսօր, ի տարբերություն որոշ ժամանակաշրջանի, երբ նկատելի է եղել որոշակի անվստահություն ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ, որոշակի հարաբերությունների խզում, այսօր ես ամեն օր նկատում եմ, որ ոստիկանություն-հասարակություն ամբողջականությունը շատ ներդաշնակ է, չկա այդ ջրբաժանը։ Կա հավատ, չկա լարում, չկա իրար տարբեր աչքերով նայելու երևույթը, ինչը շատ կարևոր է»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր Պարեկային ոստիկանության աշխատակիցների շուրջ 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի առնչություն չեն ունեցել, մարդիկ քաղաքացիական կյանքից ուղղակի որոշել են գալ ու դառնալ պարեկային ոստիկան։ «Օրինակ՝ ես ռեպորտաժից եմ իմացել, որ կա ուսուցիչ, հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան։ Եվ մեր քաղաքականությունը դա է, որ այս հարաբերակցությունը պետք է անպայման պահպանվի, Պարեկային ոստիկանության համալրման առնվազն կեսը պետք է լինեն քաղաքացիական անձինք»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր