00:00:00

Երբ լսում եմ ԱԺ նիստերը, մտածում եմ՝ չարժեր համաձայնել արտահերթ ընտրությունների օրակարգին

12:04, 20 հունվար 2022

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Երբ լսում եմ այս գումարման ԱԺ նիստերը, մտածում եմ, որ չարժեր համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին: Սակայն երբ հիշում եմ, թե ինչ անիշխանության էր հասել երկիրը, հասկանում եմ, որ անգամ այս գնով պետք էր ունենալ ընտրություններ` հեղաշրջման և արյունահեղության փորձերը կանխելու և օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու համար։ Հիմա ունենք մեր ժողովրդի կողմից ձևավորված խորհրդարան, բայց ամենաշատը բողոքում են այս խորհրդարանից այն ընտրություններով ձևավորողները: Պետք չէ բողոքել, այլ դիմանալ և լսել, թե ինչ են իրար ասում` համապատասխան հետևություններ անելով: Չնայած, դա էլ էի կանխատեսել, թե ինչ են իրար ասելու, եթե այսպիսի տեսք ունենա խորհրդարանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր