00:00:00

Հայաստանի ճանապարհներին մերկասառույց ու բուք է. մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

10:34, 20 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է), Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր