00:00:00

Ո՞վ է ստում

22:25, 19 հունվար 2022

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցի ձայնագրությունը, որտեղ նա խոստանում է հրաժարական տալ, եթե Հայաստանում 2021-ին երկնիշ աճ չգրանցվի: «Սա ամբողջական ձայնագրությունն է, եւ երեւում է, որ դուք բոլորովին էլ կատակ չեք անում: Հիմա հարցս կրկնեմ՝ երբ եք հրաժարական տալու»,-ասաց նա: Հարցին Քերոբյանի փոխարեն պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  « Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ, եւ ես կորոշեմ կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»: Միաժամանակ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, թե ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական ներկայացնել։ Մի կողմ թողնենք, որ գործ ունենք աշխատանքային թրաֆիկինգի հետ, բայց այստեղ մեկ այլ նրբություն էլ կա։ Ավելի վաղ Քերոբյանը նույն հարցի վերաբերյալ ասել էր, որ կատակ է արել։ Եվ հետո ե՞րբ է Վահան Քերոբյանը հայտարարել, որ հրաժարական է ներկայացնելու, կամ  հրաժարականի դիմում գրել, որն էլ Փաշինյանը չի ընդունել, ու մի հատ էլ արգելել է նրան այդ քայլն անել։ Երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Վահան Քերոբյանը հնարավոր է լքի պաշտոնը։ Քերոբյանի խոսնակը հերքեց այդ տեղեկությունները, նշելով, որ նախարարը աշխատավայրում է և կատարում է իր պարտականությունները։ «Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- գրել էր Քերոբյանի խոսնակ Գայանե Անտոնյանը։ Հիմա հարց է առաջանում, ո՞վ է ստում, Քերոբյանը, որը խոսնակի շուրթերով հայտարարություն է տարածում, որ հրաժարական չի ներկայացնելու, թե՞ Փաշինյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր