00:00:00

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է

20:50, 19 հունվար 2022

Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին հունվարի 19-ի ժամը 20։00-ի դրությամբ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ հավելելով, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, և վարորդներին հորդորում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր