00:00:00

Սերգեյ Լավրովը Վարդան Տողանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

20:08, 19 հունվար 2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Վարդան Տողանյանին, տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ Վարդան Տողանյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանը պետական պարգևատրման է արժանացել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ավանդի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր